-
01.02.2020|
14:27
«Ունենալու ենք տաք փետրվար։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում։ Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը, տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատև անկումներով և ձյան տեղումներով»։
-
01.02.2020|
14:26
«Ժողովուրդը» գրել է. «Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված եղավ արդեն երկրորդ անգամ չեղարկել իր իսկ կայացրած որոշումներից մեկը: Հունվարի 30-ին խորհրդարանի պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակվել, որ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ընդունել փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին:
-
01.02.2020|
14:25
Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»–ի թողարկման ընթացքում հունվարի 29-ին եթեր հեռարձակվեց «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» խորագրով ռեպորտաժ։ Սրան հաջորդեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմի հայտարարությունը.
-
01.02.2020|
14:23
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վստահ է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Ուկրաինայի նախագահի հետ կկայանա, երբ «հարմար ժամանակ» կլինի:
-
01.02.2020|
14:22
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` պաշտոնանկության գործով գլխավոր քվեարկությունը փետրվարի 5-ին է, Սենատում: Փետրվարի 3-ին հաջորդ լսումներն են: Փետրվարի 1-ին Սենատը քվեարկել է գործին նոր վկաներ չներգրավելու օգտին: Նոր վկաներ կանչելու նախաձեռնությունը պատկանում էր դեմոկրատներին, սակայն ձայների 51:49 հարաբերակցությամբ առաջարկը մերժվել է:
-
01.02.2020|
14:21
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքում անդրադարձել է ԵԽԽՎ համազեկուցողների՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը:
-
01.02.2020|
14:21
Forbes-ը հոդված է նվիրել Հայաստանին, մեր երկիրը ներկայացնելով որպես համաշխարհային հերթական տնտեսական կենտրոն: Հոդվածը սկսվում է Հայաստանի մասին պատմական տեղեկություններով:
-
01.02.2020|
14:19
«2020-ի հունվարի 30-ին ԱԺ պաշտոնական կայքում՝ նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված հարցերի մեջ, ավելացվել է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՍԴ դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (136-138-րդ կետեր, հեղինակ՝ Վահագն Հովակիմյան)։
-
01.02.2020|
14:17
Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳնախարարների հանդիպումից հետո հնգակողմ հայտարարությունից պարզ է դառնում, որ բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ինչը, սակայն, հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Tert.am–ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
-
01.02.2020|
14:16
Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով՝ լուծել ՍԴ ճգնաժամը՝ ֆեյսբուքում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: